-
10.03.2020|
00:54
Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին մրցման մեջ մտավ հայտնի ֆոտոլրագրողի հետ ու փորձեց միայն նրան պատկանող դափնիներն էլ իր գլխին քաշել:
-
10.03.2020|
00:40
Մարտի 8-ն էլ անցավ: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի խոսում, որ սկսվել է կանանց մեկամսյակը: Համարյա մոռացված ավանդույթ: Ամբողջ աշխարհում հիմա կա մեկ զբաղմունք՝ պայքար կորոնավիրուսի դեմ:
-
09.03.2020|
10:35
Իտալիայի իշխանությունները կարանտին են հայտարարել հյուսիսային շրջաններում, որտեղ մոլեգնում է կորոնավիրուսը: Ելքն ու մուտքը այդ շրջաններ փաստացի փակվել են:
-
09.03.2020|
10:31
Դեռ չի չորացել թանաքը ԱՄՆ-ի ու Թալիբանի միջև Դոհայում ստորագրված համաձայնագրի տակ, Աֆղանստանում նորից ահաբեկչություններ են: Քաբուլում հարձակվել են սգո թափորի վրա: 27 մարդ զոհվել է՝ նաև կանայք ու երեխաներ, 55-ը վիրավորվել: Թալիբները հայտարարել են, որ իրենք ոչ մի կապ չունեն ահաբեկչության հետ:
-
08.03.2020|
16:33
Մարտի 5-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ Իդլիբի իրավիճակը չի կործանի ռուս-թուրքական հարաբերություններին և ընդգծեց անձնական հանդիպման կարևրորությունը:
-
08.03.2020|
16:30
Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի երեք բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ թագավոր Սալմանի եղբայրը, ձերբակալված են անհայտ պատճառներով՝ հաղորդել են New York Times-ը և Wall Street Journal-ը:
-
07.03.2020|
13:46
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 6-ին տարեցների տուն այցելուլուց հետո հայտարարել է, որ Covid-19 կորոնավիրուսի համաճարակի օրերին գերակայություն է «առավել խոցելի մարդկանց պաշտպանությունը»:
-
07.03.2020|
13:42
Հրադադարը Սիրիայի Իդլիբ նահանգում կհաստատվի մարտի 6-ին, 0.00 ժամին՝ հայտարարեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ երկար հանդիպումից հետո:
-
06.03.2020|
15:35
Սիրիական դրամայի ժամանակագրության վերջին դրվագը՝ Իդլիբի համար կռիվը այդ տարածաշրջանին ռուսների, իրանցիների ու թուրքերի հակադիր հայացքների խորհրդանիշն է՝ Le Monde-ում գրում է Ալեն Ֆրանշոնը: Դա է վկայում փաստը, որ անցած շաբաթվանից թուրքական բանակը կռվում է Դամասկոսի բանակի ու ռուսական կործանիչների հետ:
-
06.03.2020|
12:05
ԵՄ-ն Սիրիայում փախստականներին 170 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Թուրքիա երկօրյա այցից հետո: